Չեխիայի նախագահը հրաժարվել է Հաղթանակի օրը նշել Ռուսաստանի դեսպանատանը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրաժարվել է Պրահայում Ռուսաստանի դեսպանատանն անցկացվելիք Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված արարողությանը մասնակցությունից, հայտնում է gazeta.ru-ն:
Աղբյուրը վկայակոչում է չեխական մամուլը, որն իր հերթին հղում է անում Զեմանի մամուլի խոսնակ Յիրժի Օվչաչեկային: Վերջինս նշել է, որ Հաղթանակի 69-րդ տարին նշելու համար Զեմանի փոխարեն Ռուսաստանի դեսպանատան բանկետին կմասնակցի Արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Գինեկ Կմոնիչեն:
Ավելի վաղ Չեխիայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում հարկավոր կլինի ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայել Ուկրաինայի տարածքում:










