4D տպագրության միջոցով ստացված նորարարական առարկաներ (շարժանկարներ, տեսանյութ)

21:47 • 09.05.14

Վերջերս համացանցում տեղեկություն էր հայտնվել ապագայի շինարարական նյութերի մասին, որոնք կարող են անհամեմատ հեշտացնել շինարարական աշխատանքները:


Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` այժմ ներկայացվում է առավել կատարելագործված տեխնոլոգիա` 4D տպագրություն:


Մինչ 3D տպագրությունը շարունակում է նորանոր ոլորտներ գրավել, 4D տպագրության կոնցեպտը առաջին անգամ է ներկայացվում, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի ճարտարապետության բաժնի հետազոտող Սկայլար Թիբիթսի աշխատանքն է:


4D տպագրության շնորհիվ 3D տպիչի միջոցով ստացված «խելացի» նյութերն ու առարկաները կարողանում են հավաքվել ինքնուրույն` ստանալով անհրաժեշտ տեսքը:


Ստորև ներկայացնում ենք նմանօրինակ առարկաների որոշ օրինակներ:

Առաջին երկու նյութերը ջրում հայտնվելիս բոլորովին այլ տեսք են ստանում:

 

Ինքն իրեն ծալվող-հավաքվող առարկա

 

 

Երկար լար, որը ինքն իրեն հավաքվում է` հայտնվելով ջրում:

 

 

 

4D Printing: Truncated Octahedron from Skylar Tibbits on Vimeo.

4D Printing: Self-Folding Surface Cube from Skylar Tibbits on Vimeo.

4D տպագրության միջոցով ստացված նորարարական առարկաներ (շարժանկարներ, տեսանյութ)