Հաղթանակը դուք պետք է պահպանեք. Լևոն Տեր-Պետրոսյանն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի (տեսանյութ)
Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ Երևանի «Հաղթանակ» զբոսայգի այսօր այցելեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով հարցին, թե արդյո՞ք ներկայիս իշխանություններ կկարողանան պահպանել հաղթանակը, պատասխանեց. «Դուք պետք է պահպանեք»:
Զբոսայգում նրանք հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին, որոնք մոտեցան Լևոն Տեր-Պետրոսյանին և բարևեցին:
ՀՀ առաջին նախագահը հիմնականում լրագրողների հետ զրուցել չցանկացավ խոսել, սակայն հարցին, թե տոնի կապակցությամբ ինչ ուղերձ ունի, պատասպանեց. «Հաղթել ենք էլի»:
Այլ հարցերի Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ պատասխանել:
Նշենք, որ ՀՀ առաջին նախագահին ուղեկցում էին Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ անդամներ Լևոն Զւրաբյանը, Արամ Մանուկյանը և այլ կուսակիցներ:










