Apple-ը կգնի Beats Electronics-ը

08:48 • 09.05.14

Apple-ի հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ ընկերությունը մտադիր է ձեռք բերել Beats Electronics-ը 3,2 միլիարդ դոլարով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:


Beats Electronics ընկերությունը, որը հիմնադրել է հիպ-հոպի աստղ Անդրե Ռոմել Յանգը, մասնագիտացած է ականջակալների և աուդիոտեխնիկայի արտադրության մեջ, ինչպես նաև հանդիսանում է Beats ինտերնետային ծառայության սեփականատեր:


Այդ գնումը կարող է դառնալ Apple-ի պատմության մեջ ամենախոշորը: Նշվում է, որ Beats Electronics-ի ձեռքբերումը Apple-ի թույլ կտա ամրացնել դիրքերը աուդիոաքսեսուարների և երաժշտական ինտերնետային ծառայությունների շուկայում:

Apple-ը կգնի Beats Electronics-ը