Apple-ը խոստովանել է ԱՄՆ իշխանություններին օգտատերերի տվյալների փոխանցման հնարավորության մասին
Apple ընկերությունը հրապարակավ խոստովանել է, որ տեխնիկական հնարավորություններ ունի` ԱՄՆ իշխանությունների պահանջով բացահայտելու օգտատիրոջ մասին տեղեկությունների լայն շրջանակը` վերջինիս անունից մինչև կոնտակտային տվյալներ, լուսանկարներ և էլեկտրոնային փոստի պարունակություն:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` այս մասին տեղեկությունը տրվում է Apple-ի առաջարկությունների ցուցակում ԱՄՆ պետական մարմինների համար` կապված iPhone-ի, iPad-ի, iPod-ի և Mac-ի օգտատերերի մասին հարցումներ կատարելու ընթացակարգի հետ:
Apple-ի կայքում տեղադրված փաստաթղթում նշվում են տվյալների տեսակները, որոնք ընկերությունը կարող է ստանալ սարքավորումներով և բացահայտել այս կամ այն հարցման դեպքում: Ընկերությունից նախազգուշացնում են նաև, որ այդ տվյալները չեն ճշտվում օգտատիրոջ էջն ստեղծելիս, այդ իսկ պատճառով կարող են տարբերվել իրական տվյալներից:










