Արարաս. բրազիլական գյուղի բնակիչների մաշկը «հալչում է» արևի ճառագայթներից (լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Արարաս գյուղում, որի անվանումը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «թութակներ», բնակվում են ամենամեծ թվով մարդիկ, ովքեր տառապում են xeroderma pigmentosum կոչվող մաշկի տարօրինակ հիվանդությամբ:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` տարօրինակ հիվանդությունը, որը կապված է մաշկի չորանալու հետ, ժառանգական է: Հիվանդության կրողները չափազանց զգայուն են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:
XP հիվանդությամբ տառապող մարդիկ առավելի շատ են ենթարկվում մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգին և անկարող են վերականգնել արևի հետևանքով մաշկի քայքայումը, ինչի պատճառով նրանց մաշկը կարմրում, չորանում ու այլանդակվում է:
Քանի որ Արարասը մեծամասամբ կազմված է արևադարձային հողագործական համայնքներից, անհնար է խուսափել բացօթյա աշխատանքից: Բնակիչներն այլ ընտրություն չունեն արևի տակ ժամեր շարունակ աշխատելուց բացի: Գյուղի 800 բնակչից 20-ից ավելին տառապում է տվյալ հիվանդությամբ:


.jpg)










