Բեռլուսկոնին սկսել է իր պատժի կրումը տարեցների խնամքի կենտրոնում

09:39 • 09.05.14

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ուրբաթ սկսել է հասարակական աշխատանքների կատարումը՝ որպես պատիժ հարկային խարդախության գործով մեղավոր ճանաչվելուց հետո, հայտնում է France-Presse-ը՝ նշելով, որ նա, հավանաբար, քաղաքական դիվիդենտներ կշահի այս պատժի կրումից:

 

Անցած տարի խորհրդարանից դուրս թողնված քաղաքական գործիչն այսուհետ շաբաթը մեկ օր մեկ տարի շարունակ կամավորական կաշխատի Միլանում՝ Ալցհայմերի հիվանդությամբ տառապողների հոսպիսում: Նրա հետ մշտական կաշխատի նաև Ալցհայմերի հիվանդության մասնագետ բուժաշխատողը:

Այդ կաթոլիկ հոսպիսից հայտարարել են, որ թույլ չեն տա Բելռուսկոնիին քաղաքական նկատառումներով շահարկել իր աշխատանքը և նրան կվերաբերվեն այլ կամավորականների նման:

 

Բեռլուսկոնին իշխող դիրք է ունեցել Իտալիայի քաղաքականության մեջ, այժմ նա, չնայած արգելքին, մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: