ԱՄՆ-ում վարորդը փորձել է խցանումից խուսափել մանեկենի միջոցով
ԱՄՆ-ում Բոստոն ուղևորվող վարորդը, չցանկանալով կանգնել խցանման մեջ, որոշել է շրջանցել այն մանեկենի միջոցով, հայտնում է Associated Press-ը:
Միջնահանգային 93 ավտոմայրուղին նախատեսված է բացառապես ուղևորներով փոխադրամիջոցների համար: Եվ ահա առանց ուղևորի վարորդը որոշել է, որ իր «ուղևորը» կլինի մանեկենը:
Տարօրինակ «ուղևորին» նկատել է Ջոն Քարնել անունով ոստիկանը: Մոտենալով՝ նա պարզել է, որ ուղևորի փոխարեն հագուստով և նկարված բեղերով մանեկեն է:
Վարորդին Քուինսիի դատարան ներկայանալու ծանուցում է հանձնվել: Նա մեղադրվում է ոչ պատշաճ տեղում մեքենա վարելու համար:










