Եգիպտոսում 5600 տարվա վաղեմության մումիա են հայտնաբերել, որը պատկանում է նախատոհմական ժամանակներին

00:54 • 09.05.14

Հնագետները Եգիպտոսում 5600 տարվա հնության մումիա են հայտնաբերել, որը պատկանում է նախատոհմական ժամանակաշրջանին:


Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ հայտնագործությունը պատկանում է ամենահին ժամանակաշրջաններին և կարող է կրել ամենավաղ քաղաքակրթության պատմության շունչն ու վերակերպումը:


Հայտնագործությունն արվել է Վերին Եգիպտոսի պատմական մայրաքաղաք Նեջենի մոտակայքում՝ Կոմ ալ Ահմար կոչվող տարածքում:

 

Սկզբում հնագետները կարծում էին, որ դամբարանը, որը պեղում էին, կառուցվել է հին Եգիպտոսի առաջին փարավոնի՝ Նարմերի օրոք, ով հիմնել է առաջին դինաստիան՝ մ.թ.ա. 3050 թվականին, սակայն ուսումնասիրությունները պարզեցին, որ այն 500 տարով ավելի հին է:


Եգիպտոսի հնությունների նախարարության տվյալներով՝ մումիան պատկանում է առաջնորդին, ով մահացել է հավանաբար՝ 18 տարեկանում և կարող էր նահանգի կառավարիչ լինել:

 

 

Եգիպտոսում 5600 տարվա վաղեմության մումիա են հայտնաբերել, որը պատկանում է նախատոհմական ժամանակներին