ԵՄ-ն համաձայնեցրել է հավելյալ պատժամիջոցներն` ընդդեմ ՌԴ 15 քաղաքացու և Ղրիմի 5 ընկերության

20:11 • 09.05.14

ԵՄ երկրներն ուրբաթ համաձայնեցրել են հավելյալ պատժամիջոցների սահմանումն` ընդդեմ ՌԴ 15 քաղաքացու և Ղրիմի 5 ընկերության:


Ինչպես ИТАР-ТАСС-ին հայտնել են ԵՄ Խորհրդից` նման քաղաքական պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում ԵՄ հանձնաժողովի նիստում` մշտական ներկայացուցիչների մակարդակով:


Հավելյալ պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարության հարցը կքննարկեն նաև ԵՄ երկրների ԱԳ նախարարները՝ մայիսի 12-ին կայանալիք հանդիպմանը: Նախարարները որոշում կկայացնեն Ուկրաինայի արևելյան շրջաններում մայիսի 11-ին անցկացվելիք հանրաքվեի արդյունքների վերլուծության հիման վրա: