Եվրախորհրդարանի նախագահի թեկնածուները դեմ են ԵՄ ընդլայնմանը
Ժան-Կլոդ Յունկերը և Մարտին Շուլցը՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնի համար պայքարում հիմնական մրցակիցները, դեմ են արտահայտվել Եվրամիության ընդլայնմանը, գրում է Deutsche Welle-ն: Այդ մասին նրանք հայտարարել են հինգշաբթի՝ մայիսի 8-ին կայացած հեռուստատեսային բանավեճերի ժամանակ։
«Առաջիկա հինգ տարիներին ո՛չ Ուկրաինան, ո՛չ որևէ այլ եվրոպական երկիր չի կարող մտնել Եվրամիություն»,- ասել է Ժան-Կլոդ Յունկերը:
Բանավեճերի ընթացքում պահպանողական քաղաքական գործիչ Ժան-Կլոդ Յունկերը և սոցիալիստների թեկնածու՝ Եվրախորհրդարանի ներկայիս նախագահ Մարտին Շուլցը ցուցադրել են արտաքին քաղաքականության հարցերում միասնական դիրքորոշում: Օրինակ՝ Ուկրաինայում ճգնաժամի լուծման հարցում երկու թեկնածուն էլ հակված են ռազմավարության, որը ենթադրում է դիվանագիտական ջանքեր և Ռուսաստանի վրա ճնշման մեծացում՝ պատժամիջոցների օգնությամբ։










