Մենք էլ այսպես ենք տոնում մեր հաղթանակի օրը. մի խումբ ազատամարտիկներ հավաքվել էին Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

15:14 • 09.05.14

Մի խումբ ազատամարտիկներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ «Ռեժիմ՝ ես հայ եմ, սպանի՛ր ինձ» գրությամբ շապիկներով: Թեև այսօր Հաղթանակի օրն է, բայց, ինչպես ասաց ազատամարտիկներից մեկը, այն տոն է ոմանց համար:

«Բազմիցս ասել եմ, հիմա էլ ասում եմ, այն տոն է որոշ մարդկանց համար, բայց մենք պետք է տոնենք, ունենք դրա իրավունքը, մենք վաստակել ենք այդքանը: Բայց տեսնում ենք, որ այդ շարքերը կեղտոտվել է, ամենքն իր կողմն է քաշում, դարձել ենք կարապը, խեցգետինը, գայլաձուկը»,-ասաց ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո):

Ազատամարտիկն ասաց, թե իրենք օլիգարխներ չեն և իրենք էլ այսպես են տոնում Շուշիի հաղթանակի օրը:

«Մեր ընկերը՝ Վոլոդյա Ավետիսյանը փակված է, ապօրինաբար բռնել՝ փակել են, մենք այդքան սիրտ չունենք, որ տոն նշենք, իսկ եթե Վոլոդյան մեր կողքին լիներ, մենք մեծ շուքով, մեծ ուրախությամբ մեր տոնն էլ կնշեինք, ավելի լավ ու ծրագրված երթեր էլ կանցկացնեինք»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկը: