Գավառի մանկատան 14-ամյա սանը կրկին փախել է մանկատնից. shamshyan.com
Այս տարվա ապրիլի 1-ին Գավառի մանկատնից փախուստի դիմած և օրեր անց հայտնաբերված 14-ամյա Արևշատ Զախարյանը կրկին փախել է մանկատնից: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Արևշատը ճաշից առաջ դուրս է եկել մանկատնից՝ խանութ գնալու պատրվակով և հիմա չի վերադարձել: «Տեսա, որ ուշանում է եւ դիմեցի ոստիկանություն: Մինչեւ հիմա փնտրում ենք, բայց չենք գտել»,-ասել է տնօրենը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










