Հիպերտոնիայի դեմ օգտագործվող մի բուռ հաբերը կփոխարինվեն մեկ ունիվերսալ դեղահաբով
Սիդնեյի Ջորջի գլոբալ առողջության ինստիտուտը ներկայացրել է մի դեղամիջոց, որն իրենից ակտիվ բաղադրիչների խառնուրդ է ներկայացնում և բարելավում է արյան ճնշումն ու խոլեստերինի ցուցանիշը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Այն հիպերտոնիկների համար դեղերի՝ ստատինի և ասպիրինի խառնուրդով մատչելի կոկտեյլ է: Նոր դեղամիջոցի արդյունավետությունը բավականին բարձր է մնացած ստանդարտ բուժման միջոցներից: Ըստ էութայն՝ մեկ դեղահաբը կփոխարինի մի բուռ դեղամիջոցների:
Դա կպարզեցնի ռեժիմի պահպանման խնդիրը: Նոր դեղամիջոցը փորձարկել են Եվրոպայի, Հնդկաստանի և Ավստրալիայի 3140 սրտային խնդիր ունեցող հիվանդները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ տարի անց բարելավվել են նրանց ճնշման և խոլեստերինի ցուցանիշները:










