Սպիտակ տուն թղթեր նետած ամերիկացիներին մեղադրել են նետողական զենքի կիրառման համար

11:26 • 09.05.14

Նետողական զենքի օգտագործման մեղադրանք է ներկայացվել երկու ամերիկացու, ովքեր Սպիտակ տան շուրջը գտնվող ցանկապատից մի քանի առարկա են նետել, գրում է Взгляд-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները հինգշաբթի ձերբակալել են երկու տղամարդու, ովքեր միաժամանակ ամերիկացի նախագահների պաշտոնական նստավայրի ցանկապատից անհայտ առարկաներ են նետել: Որպես անվտանգության միջոց՝ Գաղտնի ծառայությունն արգելափակել է Սպիտակ տան արևմտյան թևը, տագնապի ազդանշանն անջատվել է միայն կես ժամից:

 

Ոստիկանությանը հաջողվել է պարզել ձերբակալվածների անձը: Պարզվել է, որ Իվեն Ջ. Գրեմը ցանկապատի հյուսիսային կողմից նետել է ձայներիզ, իսկ Վոն Գրինբրիեր Լերիչը «տարբեր փաստաթղթերի» հավաքածու է նետել ցանկապատի հակառակ կողմից:

Նրանց գործողությունների պատճառները հստակեցվում են: