Apple-ը օգոստոսին կներկայացնի երկար սպասված iPhone 6-ը
Apple-ն այս տարի կներկայացնի իր նոր 4.7 դյույմանոց iPhone 6 առաջատար սմարտֆոնը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով CNN-ին:
Տեղեկատվության համաձայն՝ iPhone 6-ը վաճառքի կհանվի ամռան վերջին:
Ընկերությունը նախատեսում է 2014 թ.-ի ընթացքում 80 միլիոն նոր առաջատար սմարտֆոն թողարկել: Apple-ում չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Փորձագետները նշում են, որ էկրանի ընդլայնումը iPhone 6-ին հնարավորություն կտա մրցակցել նույնատիպ Samsung սմարթֆոնների հետ:










