Անջելինա Ջոլին «աներևակայելի դաժանություն» է որակել Նիգերիայում 200-ից ավելի աշակերտուհիների առևանգումը

09:23 • 09.05.14

Հոլիվուդյան ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլին, ով հայտնի է մարդասիրական ակտիվ գործունեությամբ, անդրադարձել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից Նիգերիայում ավելի քան 200 աշակերտուհիների առևանգման դեպքին։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, դերասանուհին տեղի ունեցածն աներևակայելի դաժանություն է որակել։
«Ես ուղղակի ցնցված եմ։ Մտածելով այդ աղջիկների մասին, ովքեր այժմ ահաբեկված են, ենթարկվում են բռնությունների կամ էլ վաճառվում, ես ուղղակի հունից դուրս եմ գալիս։ Այս ամենը վեր է մարդկային հասկացողությունից»,-ասել է Ջոլին։

 

Աղբյուրը հավելում է, որ «Բոկո Հարամի» առաջնորդ Աբուբաքար Շեկաուն ստանձնել է 200-ից ավելի աշակերտուհիների առևանգման պատասխանատվությունը՝ սպառնալով նրանց վաճառել ստրկության։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Չինաստանը պատրաստվում են հատուկ թիմեր ուղարկել Նիգերիա՝ աղջիկներին գտնելու նպատակով։