Առանց ԼՂՀ լիարժեք ներգրավվածության անհնար է առաջ շարժվել. Շավարշ Քոչարյան. azatutyun.am
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրապարակած և ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվող վեց հիմնական դրույթներին, ասել է, թե առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնար է առաջ շարժվել բանակցային գործընթացում:
Ըստ փոխնախարարի՝ դեսպան Ուրոլիքը նոր բացահայտումներ չի արել, դրանք հրապարակել են նաև համանախագահ երկրների ղեկավարները։ Նա նաև նշել է, թե դեսպանի հայտարարությունը պետք է ընկալել որպես բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու ցանկություն։
Առաջընթացի համար, փոխարտգործնախարարի խոսքով, երկու հիմնական խոչընդոտ կա։
«Առաջին՝ որպեսզի նման բարդ հարցերում հնարավոր լինի անհրաժեշտ է վստահության մթնոլորտ կողմերի միջև։ Իսկ Ադրբեջանի բոլոր քայլերը առայսօր ուղղված են ոչ թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, այլ ճիշտ հակառակը։ Եվ երկրորդ՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք ներգրավվածության բանակցային գործընթացին անհնարին է առաջ շարժվել։ Հայաստանը մասնակցում է բանակցություններին, բայց երբեք իրենով չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ պատահական չէ, որ եթե մենք ծանոթանանք այդ տարրերին, որոնք ժամանակին հրապարակվել էին, որոնք նորից հիշեցրեց Ուորլիքը, դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին»,- ասել է փոխարտգործնախարարը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:










