Սոյայի սոուսում պարունակվող համի ուժեղացուցիչը ամենահզոր հակավիրուսայինն է

01:03 • 09.05.14

Միսսուրիի համալսարանին կից բժշկական դպրոցում պարզել են, որ սոյայի սոուսը արդյունավետ հակավիրուսային է և այն տեսականորեն հնարավոր կլինի ՄԻԱՎ-ի դեմ կիրառել: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Live Science-ին:


Իրականում 2001թ.-ին սոյայի սոուս արտադրող հնագույն Yamasa Corp. ընկերությունում գտել են, որ EFdA համի ուժեղացուցիչը (4-էթիլեն-2-ֆտոր-2-դեզոքսիադենոզին) շատ նման է ներկայում ՄԻԱՎ-ի դեմ օգտագործվող հակավիրուսային դեղամիջոցին:


Այդ միացությունը կարող է ՄԻԱՎ-ի դեմ օգտագործվող tenofovir դեղամիջոցից ավելի արդյունավետ լինել, քանի որ վերջին ՄԻԱՎ-դրականի հանդեպ մարդիկ սովորաբար դիմադրություն են ձեռք բերում:


Tenofovir-ը և EFdA-ը պատկանում են միևնույն դասին, որը օգնում է նոր ԴՆԹ և ՄԻԱՎ կառուցել և թույլ է տալիս վիրուսին՝ բազմանալ:


Դրանք շեղում են վիրուսին՝ ստիպելով ԴՆԹ շինարարության ժամանակ կիրառել իրենց մոլեկուլները, որով էլ արգելափակում են վիրուսային վերարտադրությունը:
 

Սոյայի սոուսում պարունակվող համի ուժեղացուցիչը ամենահզոր հակավիրուսայինն է