Մոսկվայում թռիչքները մեկ ժամով կհետաձգվեն՝ զորահանդեսի պատճառով
Այսօր Մոսկվայի օդանավակայաններում մեկ ժամով կհետաձգվեն թռիչքները, հայտնում է Vesti FM-ը: Պատճառը Հաղթանակի օրվա տոնակատարությունն է: Բոլոր՝ թե՛ ռուսաստանյան, թե՛ արտասահմանյան ավիաընկերությունները նախօրոք ծանուցվել են այդ մասին։
Թռիչքների ընդունումն ու իրականացումը Մոսկվայի օդանավակայաններից կդադարեցվի Երևանի ժամանակով ժամը 10:20 - 11:20-ը. այդ ընթացքում Մոսկվայի օդային տարածքն ամբողջովին փակ կլինի՝ Կարմիր հրապարակի զորահանդեսի ավիացիոն մասի համար:
Հաղթանակի օրվա տոնակատարությունների առիթով Մոսկվայում փակ են նաև մի շարք փողոցներ:










