Ուկրաինայի նախկին դատախազի կալվածքը փախստականների համար ժամանակավոր կացարան է դարձել

12:50 • 09.05.14

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի կալվածքը Ղրիմից և Արևելքից փախստականների համար ժամանակավոր կացարան է դարձել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով TCH-ի սյուժեին:

 

«Մայդանի ինքնապաշտպանությունը մարդկանց անկողիններ է առաջարկել Պշոնկայի կալվածքում, մինչև նրանց համար պետության կողմից խոստացված տներ գտնեն: Մարդիկ այստեղ քնում են տասը հոգով չորս անկողինների վրա, սակայն ուրախանում են, որ չեն գիշերում բաց երկնքի տակ: Մայդանի համակարգող խորհուրդը ստանձնել է փախստականներին Պշոնկայի և Յանուկովիչի կալվածքներում բնակեցնելու գործը, եթե պետությունը տեղեր չհատկացնի»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

«Ազգային դիմադրության շտաբի» հասարակական անվտանգության հարցերով խորհրդական Անատոլի Վեդմիձը նշել է, որ տունը պատրաստել են 300 փախստականի համար, ևս 1500 հոգի չի կարող տուն գտնել: