Հարավկորեական «Սևոլ» նավի զոհերի թիվը շարունակում է աճել
Ապրիլ ամսին Հարավային Կորեայի ափերի մոտ խորտակված «Սևոլ» նավի զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 272 մարդու, հայտնում է Газета-ն։
Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում են ջրասույզների աշխատանքին, ովքեր փորձում են գտնել խեղդվածների դիակները։ Մասնավորապես քամու արագությունը հասնում է 13 մ/վ, իսկ ալիքների բարձրությունը գերազանցում է 2 մ։
«Սևոլի» 476 ուղևորներից ու սպասարկող անձնակազմից հաջողվել է փրկել միայն 172 մարդու, ևս 32-ը համարվում են անհետ կորած։ Աղբյուրը հավելում է, որ նախքան այս մահացած էր համարվում 259 մարդ։
Հայտնի է նաև, որ իրավապահները դեպքի առնչությամբ ձերբակալել են այն ընկերության տնօրենին, որին պատկանում էր խորտակված «Սևոլը»։










