Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխած թուրքական բեռնատարը հրթիռակոծվել է

14:06 • 09.05.14

Թուրքիայից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխած մեքենան հարձակման է ենթարկվել։


Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը, միջադեպը տեղի է ունեցել Հալեպի մոտակայքում։

 

«Մարդու իրավունքների և ազատությունների օգնության հիմնադրամի՝ Ռեյհանլը բնակավայրի գրասենյակից դեպի Հալեպի պահեստներ ալյուր տեղափոխող բեռնատարի վրա կրակ են բացել սիրիական օդուժի ինքնաթիռներից»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

 

Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ սիրիացի։ Եվս մեկը ծանր վիրավոր է։