Հրդեհ Կիևի հեռուստաաշտարակում. մի շարք ուկրաինական ալիքներ չեն գործում
Կիևի հեռուստաաշտարակի թունելում վառվում են մալուխները, հայտնում է gazeta.ru-ն։
Դեպքի վայրում են արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայության մասնագետները, սակայն չեն կարողանում մարել հրդեհը, քանի որ մալուխները բարձր լարման տակ են:
Հրդեհի հետևանքով դադարել է մի շարք մալուխային օպերատորների և արբանյակների հեռարձակումը. չեն հեռարձակվում «Ինտեր», Առաջին ազգային, ICTV և UBR հեռուստաալիքները:
«Ինտերում» չեն բացառում, որ հրդեհն ահաբեկչություն է: Այնտեղ պնդում են, որ անհայտ անձինք պայթեցրել են հորը (Մոլոտովյան կոկտեյլ նետելով այնտեղ), որում գտնվում են արբանյակին միացվող մալուխները:
Ըստ Lenta.ru-ի՝ չեն աշխատում նաև մի շարք ռադիոկայաններ:










