Ազգային դիվիզիաներից միայն հայկականն է, որ մասնակցել է Բեռլինի փողոցային մարտերին. Հայրենականի վետերան (տեսանյութ)
Հայրենական մեծ պատերազմի մասնակից 89-ամյա Գրիգորի Ուդաչյանը ծառայել է Թամանյանի անվան 80-րդ դիվիզիայում, հասել մինչև Բեռլին ու այնտեղ քոչարի պարել: Tert.am-ի հետ զրույցում վետերանը նշեց, որ կռիվը ավարտել են հենց Բեռլինում ու վերադարձել Հայաստան:
«Ազգային դիվիզիաներից միայն հայկականն է, որ մասնակցել է Բեռլինի փողոցային մարտերին: Այն ժամանակ ազգային դիվիզիաները ցույց էին տալիս իրենց շնորհքը, իսկ հայերը լավ կռվողներ են»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով՝ պետությունը բավարար աջակցություն ցուցաբերու՞մ է վետերաններին, պատասխանեց.
«Պետությունը քյասիբ ա, հնարավորություններ չունի, որ դժգոհենք, ի՞նչ է անելու: Շատերը բողոքում են թաղապետարաններից, բայց գործարաններ չկան, հնարավորություններ չկան: Մենք պատերազմը վերապրել ենք, մեզ համար էլի լավ ա, ամբողջ աշխարհը այս վիճակի մեջ է»,-ասաց նա:










