Dell-ը թողարկել է նոութբուք, որը պատրաստ է աշխատել ցանկացած էքստրեմալ պայմաններում (լուսանկարներ)

11:34 • 10.05.14

Dell ընկերությունը յուրահատուկ նոութբուք է թողարկել, որը պաշտպանված է ջրից, կեղտից և կարող է դիմանալ 3 մետր բարձրությունից ընկնելուն, գրում է РБК-ն։

 

Բոլորը գիտեն՝ ինչպես է մեկ-մեկ ցանկություն առաջանում կոտրել նոութբուքը, երբ այն սկսում է արգելակել ամենաանհարմար պահերին կամ ծանր աշխատանքային օրվա ավարտին։ Սովորաբար, տեխնիկայի հետ նման պահերը լավ ավարտ չեն ունենում և ստիպված ենք լինում համապատասխան կենտրոն տանել՝ այն սարքելու։

 

Ստիպված այնտեղ ենք տանում նաև այն դեպքում, երբ նոութբուքի վրա մեկ գավաթ թեյ կամ սուրճ է թափվում։ Պատահական, թե ոչ, կարևոր չէ։ Սակայն Dell-ի նոր դյուրակիր համակարգիչը նման խնդիրներ չի հարուցում. անհրաժեշտության դեպքում այն կարելի է տանել անգամ ամենաաղտոտված վայր։


Rugged Extreme-ը պաշտպանված է հարվածներից, բարձր և ցածր ջերմաստիճանից, խոնավությունից, փոշուց և դրան «սպանել» կարող են միայն, ասենք, նռնակի պայթյունը կամ իրեն ուղղված կրակոցը։

Տեխնիկական հնարավորությունները ևս չեն հիասթափեցնի. սենսորային էկրան, հզոր Intel պրոցեսոր, մինչև 16 ԳԲ օպերատիվ հիշողություն, HD-տեսախցիկ և մարտկոց, որը կբավարարի 12 ժամ աշխատանքի համար։

Նոութբուքի նման որակներն արդեն գրավել են զինվորականների ուշադրությունը, որոնք այն փորձարկել են դաշտային պայմաններում։


Rugged Extreme-ը հաջողությամբ անցկացրել է բոլոր փորձարկումներն ու գովասանքի խոսքեր է լսել ամերիկյան բանակի ղեկավարներից։

  

Dell-ը թողարկել է նոութբուք, որը պատրաստ է աշխատել ցանկացած էքստրեմալ պայմաններում (լուսանկարներ)