Կարմիր բողկը՝ հզոր դեղամիջոցների հսկա պահեստ

23:44 • 10.05.14

Դիետոլոգները խորհուրդ են տալիս գարնան և ամռան շրջանում սննդակարգում պարտադիր բողկ ավելացնել: Շատ քչերը գիտեն, որ բողկը կարող է «լավագույն մթերք» տիտղոսին հավակնել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Times of India-ին:


Կարմիր բողկն առավել սննդարար է վաղ ամռանը և բավականին ցածր կալորիականություն ունի (մի ամբողջ բաժակ բողկը՝ 20-ից ավելի պակաս կալորիա):


Բողկն օգնում է մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ և ակտիվացնում է իմունային համակարգը, իսկ նրա մեջ պարունակվող ֆիտոքիմիական միացությունները օժտված են հակաքաղցկեղային հատկություններով:


Այն նաև մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր է պարունակում: Կալիմի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը:


Եվ քանի որ բողկը մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում, այն անփոխարինելի է դառնում դիաբետիկների և ստամոքսաղիքային բարդություններով տառապող մարդկանց համար: