Սպիտակ տունն ամբողջովին անցնում է արևային էներգիայի օգտագործմանը (տեսանյութ)
Սպիտակ տան տանիքին տեղադրվել են արևային մարտկոցներ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի նախագահի նստավայրը կանցնի արևային էներգիայի կիրառմանը։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մեթ Լերիչի խոսքով՝ էկո մարտկոցների տեղադրումը կնպաստի շենքում էլեկտրաէներգիայի ավելի արդյունավետ օգտագործմանը։ Նշվում է, որ Սպիտակ տունը ոչ միայն ամբողջովին կանցնի արևի էներգիայի օգտագործմանը, այլև կհամալրվի էներգախնայող սարքավորումով։
Արևային մարտկոցների տեղադրման գործընթացի մեկնարկը տվել է նախագահ Բարաք Օբաման՝ դեռևս 2010թ.։
Այս շաբաթ ամերիկացի գիտնականներն Օբամային են ներկայացրել մի զեկույց, որում ասվում է, որ կլիմայական փոփոխությունները սպառնում են լայնամասշտաբ աղետով։










