Chrysler ընկերությունը ետ է կանչում 780.000 ավտոմեքենա

14:27 • 11.05.14

Ամերիկյան Chrysler ընկերությունը 780.000 ավտոմեքենա է ետ կանչում ամբողջ աշխարհում։ Դա Chrysler Town & Country և Dodge Grand Caravan մոդելներն են, որոնք արտադրվել են 2010թ. օգոստոսից 2013թ. հոկտեմբեր ամիսների ընթացքում, գրում է Вести-ն։

Հետ կանչվող ավտոմեքենաներում հայտնաբերվել է թերություն ապակիները բարձրացնող–իջեցնող էլեկտրական սարքում։ Այն գերտաքանում է և կարող է հրդեհվել։ Արդեն իսկ գրանցվել է 36 նման դեպք։ Միջադեպերից ոչ մեկի հետևանքով մարդ չի տուժել։ Նման անսարքությամբ 760.000 մեքենաներ գտնվում են ԱՄՆ-ում, մյուս 20.000-ը՝ այլ երկրներում։

 

Chrysler ընկերությունը ետ է կանչում 780.000 ավտոմեքենա