Ռոբոտացված «Լյուկ Սկայուոկերի ձեռքը» պրոթեզը մուտք կգործի զանգվածային արտադրություն
Ամերիկյան սննդի և դեղամիջոցների վերահսկման ծառայությունը հավանության է արժանացրել նոր սերնդի եզակի պրոթեզի արտադրությունը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Արհեստական ձեռքը հնարավորություն կտա զարգացնել նուրբ շարժողական հմտությունները և հեշտորեն կիրառել բանալիները, օգտվել սանրից և պատառաքաղից:
DEKA Arm System-ն իր The Luke անվանումն ստացել է լեգենդար «Աստղային պատերազմներ» սերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Լյուկ Սկայուոկերի պատվին, ով 1980 թ.-ին «The Empire Strikes Back» ֆիլմում կորցնում է իր ձեռքը Դարտ Վեյդերի հետ մարտնչելիս և ստանում է ռոբոտացված պրոթեզը:
The Luke-ի ստեղծողներից մեկը՝ DEKA ընկերության տնօրեն Դին Կամենը, որոշ հեղափոխական գործիքների, այդ թվում՝ էլեկտրական Segway սկուտերի հեղինակն է:
Պենտագոնի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ DEKA-ի նախագծի ներդրումները ավել քան 40 մլն դոլար կկազմեն, իսկ մոտ 100 մլն դոլար կներդրվի ընդհանուր զարգացման համար:










