Թրթիռներ առաջացնող դեղահաբը հեղաշրջում է լուծողական միջոցների մասին ունեցած պատկերացումները
Շուկայում եզակի լուծողական դեղահաբ է հայտնվել, որն իր ներսում առկա փոքրիկ մարտկոցի շնորհիվ թրթիռներ է առաջացնում և օգնում է ազատվել փորկապությունից: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Refinery29/com-ին:
Ծրագրի համաձայն՝ դեղահաբը թրթիռ է առաջացնում ընդունելուց 6-8 ժամ հետո:
Քրոնիկ փորկապությամբ տառապող 26 հիվանդների հետ նախնական փորձարկումները ցույց են տվել, որ դեղահաբը մեծացնում է աղիքային շարժումների հաճախականությունը գրեթե 2 անգամ
Դեղահաբը համաշխարհային շուկա կհանվի 2015 թ.-ի վերջին:










