Աբովյանի ՔԿՀ-ում 6 կին կալանավոր թունավորվել է սննդից, կատարվում է հետաքննություն
Աբովյանի կանանց գաղութից 6 կին սննդային թունավորման կասկածով գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է բավարար, և 6 հիվանդներն էլ մեկուսացված են մյուս դատապարտյալներից:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի վարչությունից՝ մանրամասնելով, որ կատարվում է հետաքննություն, վերցվել և փորձաքննության են ուղարկվել կալանավայրի սննդի և ջրի նմուշներ:
Աբովյանի ՔԿՀ-ում են գտնվում նաև «Դատապարտյալների հիվանդանոց»-ի ինֆեկցիոն բաժնի աշխատակիցները:










