ԱՄՆ-ում սմարթֆոնի միջոցով կառավարվող անօդաչու թռչող սարք են ներկայացրել

23:59 • 12.05.14

Bebop Drone-ը բարձրորակ «թռչող» տեսախցիկ է, որն օժտված է ընդամենը՝ 2.2 կգ քաշ ունեցող չորս շարժիչով, ինչն էլ հնարավորություն է տալիս լուսանկարներ իրականացնել բարձր թռիչքային գոտուց: Այս մասին հաղորդում է Риа Нововсти-ն՝ հղում կատարելով abc-cbn news-ին: 

 

Այն կարելի է կառավարել Apple-ի և Android-ի բազայով սեփական սմարտֆոնի կամ պլանշետի միջոցով, որը միանում է Wi Fi-ի միջոցով: Իսկ GPS համակարգն օգնում է մեկնարկային կետ վերադառնալ:


Drone-ը նաև հնարավոր է համատեղել Oculus Rift վիրտուալ իրականության ականջակալների հետ, որը թույլ կտալ զգալ իրական թռիչքը և շրջակայքն ուսումնասիրել այնպես, ինչպես դա տեսնում են թռչունները:


Սարքն արտադրող ընկերությունը հայտարարել է, որ այն վաճառքի կհանվի 2014թ.-ի վերջին, արժեքը դեռ չի ճշտվել:
 

ԱՄՆ-ում սմարթֆոնի միջոցով կառավարվող անօդաչու թռչող սարք են ներկայացրել