Ֆրանսիայում պահանջում են արդարադատության նախարարի հրաժարականը՝ ազգային հիմնը չերգելու համար
Ֆրանսիայի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ պահանջում են երկրի արդարադատության նախարար Կրիստիան Տոբիրայի հրաժարականը, քանի որ վերջինս հրաժարվել է երգել Ֆրանսիայի ազգային հիմնը՝ «Մարսելյեզը»։
Ինչպես նշում է The Guardian-ը, անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ հարցված ֆրանսիացիների 80%-ը համակարծիք է ընդդիմության հետ՝ նախարարը պետք է պատժվի իր լռության համար ու հեռանա զբաղեցրած պաշտոնից։
Պարբերականը մանրամասնում է, որ շաբաթ օրը Ֆրանսիայի ստրկության վերացման տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ, երբ Տոբիրային խնդրել են երաժշտության ներքո երգել պետական հիմնի բառերը, վերջինս նախընտրել է լռել։
Ավելի ուշ նախարարը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է, որ կան դեպքեր, երբ հարկավոր է լռել, այլ ոչ թե երգել կարաոկեի հնչյունների ներքո։










