Բարսելոնան խոշոր ավտոմոբիլային փառատոնի է պատրաստվում
Բարսելոնան կրկին կվերածվի Եվրոպայի ավտոմոբիլային մայրաքաղաքի. հունիսի 7-8-ին այստեղ կանցկացվի Barcelona Motordays ավանդական փառատոնը, հայտնում է rosbalt.ru-ն։
Միջոցառման համար հատկացվել է 45.000 քմ տարածք։
Porsche, Mercedes-Benz, BMW, Ferrari, Lamborghini, Aston Martin, Audi, Maseratti՝ ահա ընկերությունների մի մասը, որոնք կներկայացնեն իրենց արտադրանքը փառատոնի ընթացքում։
Կներկայացվեն նաև նոր մոդելներ։ Ընկերությունների ներկայացուցիչները կպատմեն նրանց տեխնիկական բնութագրերի մասին և թույլ կտան նույնիսկ վարել։
Փառատոնի բոլոր ակցիաներն անվճար են և առավելագույնս հասանելի լայն հանրությանը։
Այս տարի փառատոնը կանցկացվի արդեն 7-րդ անգամ։ Նախորդը, որն անցկացվել է Սան Սեբաստյան լողափին, 2 օրվա ընթացքում այցելել է մոտ 90.000 մարդ։










