Մեծ քանակությամբ տարածված որդերի դեմ պետք է պայքարել թունաքիմիկատներով. Հրաչ Բերբերյան

22:24 • 12.05.14

Որոշ մարզերում մեծ քանակությամբ տարածված որդերի դեմ պայքարի միջոցը թունաքիմիկատներն են: Tert.am-ի հետ զրույցում այսօր ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը և խորհուրդ տվեց գյուղացիներին՝ ցիպերմետրին (արրիվո) և շերբով քիմիկատներով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

 

«Թող սրանցով սրսկեն, որևէ խնդիր չի լինի, բայց գյուղացիները պետք է միասին պայքարեն, որպեսզի խնդիրը լուծեն, եթե մեկը թունաքիմիկատներ տա, մյուսը՝ ոչ, էլի կտարածվի որդը: Ի դեպ, դրանք մատչելի են, մի քանի հազար դրամով կարելի է 1 հա տրածքի խնդիրը լուծել»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

 

Հարցին, թե ինչն է պատճառը, որ այդ տարի որդերը մեծ քանակությամբ տարածվել են, գյուղատնտեսը պատասխանեց.
«Դրանք միշտ էլ եղել են, նոր բան չի, պարզապես հարկավոր է պայքար տանել, ուրիշ ոչ մի բան: Շատացել են այն պատճառով, որ անհրաժեշտ սրսկումներ չեն արել գյուղացիները. հողերի մի մասը չի օգտագործվում, պարապուրդի մեջ է: Եթե պայքար չեն տանում, չեն մշակում, բնական է, որ կշատանան: Հիմա ավելի շատ Արարատի ու Խարբերդի շրջաններում է, բայց Կոտայքում էլ արդեն շատ կան:

 

Հրաչ Բերբերյանը զգուշացրեց՝ եթե կանխարգելիչ միջոցառումներ չիրականացվեն, որդերը գյուղացիների բերքը կոչնչացնեն: