Հնագետները Գերմանիայի կենտրոնում հռոմեացի լեգիոներների ռազմաճամբար են հայտնաբերել
Գերմանացի հնագետները երկրի կենտրոնական հատվածում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են հռոմեացի լեգիոներների ռազմաճամբարի մնացորդներ։ Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, մասնավորապես՝ Հախելբիխ շրջանում հայտնաբերված դաշտային ռազմաճամբարը թվագրվում է 1-3-րդ դարերին։
Հայտնաբերված շինություններն ունեն հին հռոմեական ռազմաճամբարներին հատուկ տեսք ու համապատասխանում են հնագույն գրավոր աղբյուրներում ներկայացված նկարագրություններին։ Նշվում է, որ այսպիսի ռազմաճամբարները ստեղծվում էին ընդամենը մի քանի ժամում և ծառայում էին զինվորների կարճատև հանգստի համար։
Ճամբարի ստեղծման հստակ ժամանակահատվածը հայտնի չէ, սակայն այն ապացուցում է, որ հռոմեացիները Գերմանիայի ներկայիս տարածքում շատ ավելի հեռուն են գնացել, քան մինչ այս ենթադրվում էր։










