ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում Ղրիմի ընկերությունների նկատմամբ, որոնք առգրավվել են Ուկրաինայից

20:07 • 12.05.14

ԵՄ Խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի ընկերությունների նկատմամբ, որոնք առգրավվել են Ուկրաինայից թերակղզու՝ Ռուսաստանին միանալուց հետո:


Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը՝ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի եզրակացություններում, որոնք հրապարակվել են 28 անդամ երկրների դիվանագետության ղեկավարների մասնակցությամբ նիստի ավարտին:


«Վերջին իրադարձությունների և լարվածության թոթափմանն ուղղված քայլերի բացակայության ֆոնին ԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել առաջադրվող չափորոշիչներն այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնց հանդեպ տարածվում են ԵՄ տարածք մուտք գործելու արգելքը և ակտիվների սառեցումը: Սա վերաբերում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը և անկախությունը խաթարող գործողությունների կամ քաղաքականության համար», - ասվում է Խորհրդի եզրակացության մեջ: