ԱԺ նախագահը պարզաբանեց, թե ինչու ԱԺ հայաստանյան պատվիրակությունը չի մասնակցում Սևծովյան տնտեսական համաժողովին
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց արտահերթ նիստը: Օրակարգը հաստատելուց հետո «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր Աթենքում սկսվում է Սևծովյան տնտեսական համաժողովի նիստը։
«Հայաստանյան պատվիրակությունը չի մասնակցում միջազգային ֆորումին, սակայն մենք ելույթներ ունեինք»,-ասաց Արամ Մանուկյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչու է նա չմասնակցելու որոշում կայացրել:
ԱԺ նախագահն էլ պատասխանեց, որ ԱԺ բնականոն աշխատանքը կազմակերպելու համար քառօրյա նիստերից շատ բացառիկ դեպքերում պետք է պատգամավորները մեկնեն նման ֆորումների:










