Օլանդը Բաքվում ասել է, որ մոտ ապագայում Ուկրաինայի վերաբերյալ վճռական քայլեր են ձեռնարկվելու
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի հանդեպ առաջիկա օրերին վճռական քայլեր են ձեռնարկվելու, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Մենք պետք է վճռական լինենք և հետևենք սկզբունքներին։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին Ուկրաինայի հարցում վճռական քայլեր են ձեռնարկվելու»,-ասել է նա։
Ալիևի հետ հանդիպման ընթացքում Օլանդը նշել է, որ Ֆրանսիան մեծ նշանակություն է տալիս տարածքային ամբողջականությանը։ «Միաժամանակ դա առնչվում է Հարավային Կովկաս իմ այցելությանը»,-ասել է նա։










