Իտալիայի ափերի մոտ 400 գաղթականներով նավ է շրջվել
Իտալիայի Լամպեդուզա կղզու ափերի մոտակայքում այսօր մոտ 400 գաղթականներով նավ է շրջվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը։
Հայտնի է, որ բոլոր ուղևորներին փրկել չի հաջողվել, սակայն զոհերի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան։ Պատահարի հանգամանքները պարզվում են։
Նավերը, որոնցով անօրինական գաղթականներն Աֆրիկայի երկրներից փորձում են հասնել Իտալիա, պարբերաբար աղետի են ենթարկվում Սիցիլիական նեղուցում։










