Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ԿԸՀ-ն հրապարակել է ինքնորոշման մասին հանրաքվեի արդյունքները
Լուգանսկի շրջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է շրջանում կարգավիճակի մասին հանրաքվեի ժամանակ քվեարկության արդյունքները:
Ինչպես հայտնում է INTERFAX-ը՝ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուգանսկի շրջանի անկախության համար քվեարկել է ընտրողների 96 տոկոսը: Լուգանսկի ազգային հանրապետության պետական ինքնուրույնության համար քվեարկել է 1մլն 298084 ընտրող, դեմ՝ 51276:
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Լուգանսկի շրջանում բնակվում է ընտրելու իրավունք ունեցող1 մլն 807739 մարդ: Քվեարկության արդյունքում ընտրողների 96.2 տոկոսը կողմ է քվեարկել պետական ինքնուրույնությանը, իսկ 3.8 տոկոսը՝ դեմ: Ընտրողների մասնակցության հայտը քվեարկությանը կազմել է 81 տոկոս:










