Nissan Murano-ն ընկել է Սևանա լիճը

18:54 • 12.05.14

Մայիսի 9-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձեռքի քերծվածքներով բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն և ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: 

Արմեն Ա.-ն հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Արմեն Ա.-ի վարած «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը, ինչի հետևանքով էլ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: