«Բոկո Հարամ» խմբավորումը պատրաստ է առևանգված աշակերտուհիներին գրոհայինների հետ փոխանակել (տեսանյութ)

15:49 • 12.05.14

«Բոկո Հարամ» խմբավորման արմատական իսլամիստները հայտարարել են, որ Նիգերիայում առևանգված աղջիկները, հնարավոր է, ազատ կարձակվեն, եթե իշխանությունները բանտերից ազատեն խմբավորման գրոհայիններին, հայտնում է Газета.ru-ն` հղում անելով Agence France-Presse-ին։

 

«Բոկո Հարամ»-ը տարածել է տեսանյութ, որում մոտ 130 աշակերտուհիներ մուսուլմանական հագուստով աղոթում են անհայտ գյուղական վայրում։ Մեկնաբանությունում խմբավորման առաջնորդը բացատրում է, որ բոլոր առևանգված աղջիկներն իսլամ են ընդունել։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բոկո Հարամ»-ը ստանձնել է գրեթե 300 աշակերտուհիների առևանգումը Նիգերիայում։ Իսլամիստները սպառնացել են առևանգված աղջիկներին ստրկության վաճառել։