Տասնյակ «սելֆիներ» կուղարկվեն տիեզերք

16:25 • 12.05.14

Եվրոպացիները դեռևս հունվարին սկսել են Եվրոպական տիեզերական գործակալության հասցեին բազմաթիվ «սելֆիներ» ուղարկել (ինքնալուսանկարներ)՝ սեփական լուսանկարներն ու տեսաձայնագրությունները, որոնք արվել են հեռախոսների միջոցով, գրում է rosbalt.ru-ն։

 

Սպասվում է, որ այլմոլորակայինների համար 35 Մբ ծավալով հաղորդագրությունը՝ ընտրված 10 «սելֆիներով», կուղարկվի մայիսի 15-ին Իսպանիայի Սեբրերոս համայնքում գտնվող կայանից։ Տվյալ կայանն օգտագործվում է մի շարք եվրոպական տիեզերանավերի հետ տեղեկություններ փոխանակելու համար։

 

Գիտնականների հաշվարկներով՝ 4 ժամ անց ազդանշանը կհասնի Նեպտուն, իսկ 10 ամիս անց՝ Օորտի ամպ, որը բաղկացած է արեգակնային համակարգը շրջապատող գիսաստղերից։ 20.000 տարի անց ազդանշանը պետք է հասնի Ծիր Կաթինի ծայրին։

 

Ազդանշանի ուղարկումը նվիրված է «Ռոզետա» տիեզերական ապարատի «արթնացմանը», որը «քնած» վիճակում է եղել 31 ամիս։

 
 

Տասնյակ «սելֆիներ» կուղարկվեն տիեզերք