Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է Արևի «եղբորը» (լուսանկար)

14:16 • 12.05.14

Ամերիկացի, ռուս և ավստրալացի աստղագետներից բաղկացած թիմը հայտնաբերել է աստղ, որն ըստ ենթադրությունների՝ գոյացել է այն նույն գազափոշային ամպից, որից ստեղծվել է Արևը։


Ինչպես նշում է Лента-ն, HD 162826 աստղը գտնվում է Հերկուլեսի համաստեղությունում՝ Արևից 110 լուսային տարի հեռավորության վրա։ Հայտնի է, որ նորահայտ երկնային մարմինն Արևից մեծ է 15%-ով։ Այն հնարավոր չէ տեսնել անզեն աչքով, այլ միայն հեռադիտակով։ 

 

Աստղագետները չեն բացառում, որ HD 162826-ի կողքին կարող են լինել ոչ մեծ արբանյակներ։ Նշվում է, որ Արևի «եղբորը» գտնելու համար մասնագետներն ուսումնասիրել են մոտ 30 աստղ։

Солнечный брат HD 162826 вблизи звезды Вега

Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է Արևի «եղբորը» (լուսանկար)