Երևանում գույքագրվել են հանրային օգտագործման աղբամանները, շարունակվում է սանիտարական մաքրումը

20:27 • 12.05.14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook-ի էջում գրառում է կատարել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

«Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների մասնակցությամբ շաբաթ օրը կազմակերպվել են նաև լրացուցիչ սանմաքրման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են հանրային օգտագործման տարածքներում առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, տվյալ տարածքները համալրվել են նոր աղբամաններով: Հանձնարարվել է նշված աշխատանքները պահել մշտական ուշադրության կենտրոնում և աղբամաններով կահավորել նաև երկրորդական, երրորդական փողոցները, ինչպես նաև համալրումներ կատարել զբոսայգիներում և բակային տարածքներում»,-գրել է քաղաքապետը։