Apple-ին, Google-ին ու Microsoft-ին կարող են ստիպել ռուսաստանյան ԱԱՀ վճարել
Ռուսաստանի Պետդուման փոփոխություններ է նախապատրաստում այդ երկրի հարկային օրենսդրությունում, որից հետո ամերիկյան ՏՏ հսկաներ Apple-ին, Google-ին ու Microsoft-ին կարող են ստիպել հարկեր վճարել Ռուսաստանին, հայտնում է RT-ն՝ հղում անելով «Իզվեստիա» թերթին։
Խոսքը, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման մասին է: Քանի որ նոր կանոններով ծառայությունների տրամադրման վայրը որոշվելու է ոչ թե առաջարկողի գտնվելու վայրով, այլ դրանց իրացման վայրով, տվյալ դեպքում՝ Ռուսաստանով:
Ըստ աղբյուրի՝ ռուսական ԱԱՀ-ն ամենացածրներից մեկն է աշխարհում՝ 18%: Եվրոպական տնտեսության առաջատար Գերմանիայում այդ հարկը 19% է, իսկ Եվրոպայում հասնում անգամ 27%-ի:










