Volkswagen-ը 10-ն աստիճան փոխանցման տուփ է ստեղծում
Գերմանական Volkswagen մեքենաշինական կորպորացիան ներկայում աշխատում է 10-ն աստիճան փոխանցման տուփի ստեղծման վրա, հայտնում է Газета-ն։
Ենթադրվում է, որ DSG փոխանցման տուփը պատրաստ կլինի մինչ 2016թ.։
Փոխանցման նոր տուփի ստեղծումը հնարավորություն կտա Volkswagen-ի ինժեներներին կատարելագործել ինչպես դիզելային, այնպես էլ եռագլան բենզինային տուրբոշարժիչները։
Աղբյուրը հավելում է, որ ներկայում շուկա են հանվում միայն 9 աստիճան փոխանցման տուփերով համալրված մեքենաներ, մասնավորապես՝ Range Rover Evoque-ն ու Jeep Cherokee-ն։










