Յանուկովիչը Կիևի իշխանություններից պահանջել է դադարեցնել «սեփական ժողովրդի դեմ ահաբեկչությունը»
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիևի իշխանություններից պահանջել է Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի և մյուս շրջաններից դուրս բերել վարձու զինյալներին և զորքերը, դադարեցնել բռնությունն ու սեփական ժողովրդի դեմ ահաբեկչությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Կիևի «արյունալի խունտան» արդեն վերացրել է Ուկրաինայում երեք հարյուրից ավելի խաղաղ բնակչի։
«Ինչո՞ւ է Դոնբասի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դուրս եկել ինքնորոշման հանրաքվեի և իր ձայնը տվել պետականության ցանկացած այլ ձևի օգտին, միայն ոչ նրան, որի ժամանակ սեփական ժողովրդին անվանում են ահաբեկիչներ ու սպանում։ Քանի որ ուկրաինացի ժողովրդի համբերությունն արդեն լցվել է»,- ասել է Յանուկովիչը։










